Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Հայաստան․ այս պահին նա հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Հայաստան․ այս պահին նա հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Տարածաշրջան / Ռուսաստան
17:53, 24 ноябрь 2021
Հայաստանում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ինչպես «Լուրեր»-ին հայտնել են Կառավարությունից, այս պահին նա հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի փոխվարչապետն այսօր եղել է նաև Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։
Ալեքսեյ Օվերչուկն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաև ապագա ծրագրերը։

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը։