Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու են ԼՂ հակամարտության ու Անդրկովկասում կայունության հարցերը

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին քննարկվելու են ԼՂ հակամարտության ու Անդրկովկասում կայունության հարցերը
Տարածաշրջան
15:53, 25 ноябрь 2021
Դեկտեմբերի 2-3-ը է Ստոկհոլմում կայանալու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարեցրի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Այս մասին հայտարարել է , ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ խորհրդի նիստին մասնակցելու է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Քննարկվելու են նաև ԵԱՀԿ տարածքում, այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորմանը, Անդրկովկասում կայունությանն ուղղված հարցերը: Օրակարգի թեմաներից մեկը կլինի նաև Աֆղանստանում իրավիճակի զարգացումը»,- ասել է Զախարովան:  

Աղբյուրը՝ factor.am