Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան պատրաստ է միջնորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հարցում

Մոսկվան պատրաստ է միջնորդել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հարցում
Տարածաշրջան
16:35, 25 ноябрь 2021
Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Երևանը խնդրել է միջնորդել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցով, Ռուսաստանը պատրաստ է գործել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման գործընթացի մեկնարկը, մեր կարծիքով, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը շաբաթասկզբին «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Երևանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց։

Զախարովան այսօր նաև նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու ուղղությամբ։

«Մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, կայունության ամրապնդման ուղղությամբ։ Հատուկ ուշադրությունը, իհարկե, այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։