Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի կազմակերպած Ժողովրդավարության համաժողովն առճակատման բնույթ ունի․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի կազմակերպած Ժողովրդավարության համաժողովն առճակատման բնույթ ունի․ ՌԴ ԱԳՆ
Տարածաշրջան
16:41, 25 ноябрь 2021
Միացյալ Նահանգների կողմից կազմակերպվող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն «ունի առճակատման բնույթ», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Այդ միջոցառումը, պնդել է Մարիա Զախարովան, «Վաշինգտոնի կողմից միջազգային հարաբերությունների գաղափարախոսության վերափոխման ուղեգծի իրականացման հերթական օղակն է»։

«Հանուն ժողովրդավարության» համաժողովը նախատեսված է դեկտեմբերի 9-10-ը, այն անցկացվելու է առցանց։ Համաժողովին պետությունների ու կառավարությունների ղեկավարներից բացի մասնակցելու են քաղաքացիական հասարակության, բարեգործական ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հրավիրված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ Ցուցակում, որ հրապարակել է ամերիկյան Pօlitico հանդեսը, ներառված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից Մերձբալթյան երկրներից բացի հրավիրվել են միայն 4-ը՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի հրավեր չի ստացել նաև Չինաստանը։
Նախօրեին Կրեմլի խոսնակն էր հայտարարել, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որն, ըստ Դմիտրի Պեսկովի, նոր բաժանարար գծեր ստեղծելու Միացյալ Նահանգների փորձն է։

Աղբյուրը՝ azatutyun.am