Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում փոթորկի հետևանքով կան զոհեր և ավերածություններ

Ստամբուլում փոթորկի հետևանքով կան զոհեր և ավերածություններ
Տարածաշրջան
22:48, 29 ноябрь 2021
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել էր ուժեղ քամու պատճառով Բոսֆորի ափով նավերի երթեւեկության դադարեցման մասին։ Այդ նույն պատճառով «Թուրքական ավիաուղիներ»-ի մի քանի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա ու Իզմիր։