Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող ճանապարհի դժվարությունների հաղթահարումը հաջող մեկնարկ կլինի՝ Ադրբեջանի և Իգդիրի միջև հարաբերությունների հաստատման համար»․ Էրդողան

«Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող ճանապարհի դժվարությունների հաղթահարումը հաջող մեկնարկ կլինի՝ Ադրբեջանի և Իգդիրի միջև հարաբերությունների հաստատման համար»․ Էրդողան
Տարածաշրջան
15:06, 30 ноябрь 2021
Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից տուն վերադառնալիս  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է , որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղիների և մայրուղիների կառուցման հարցը, և կա նաև Իգդիր տանող ճանապարհի հարցը։ Այս մասին հայտնում է Report․az-ը։

«Կա նաև Իգդիր տանող ճանապարհի հարցը։ Հայաստանի տարածքով  դեպի Նախիջևան անցնող ճանապարհի դժվարությունների հաղթահարումը հաջող մեկնարկ կլինի՝ Ադրբեջանի և Իգդիրի միջև հարաբերությունների հաստատման համար։ Կարևոր քայլ կարվի երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում», - ընդգծել է Էրդողանը։ 

Հիշեցնենք, որ Էրդողանը՝ մեկնաբանելով նաև «3+3» պլատֆորմը, նշել էր, որ այն կարող է իրականություն դառնալ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և, եթե առաջարկն ընդունի՝ Վրաստանի մասնակցությամբ։ 

«Այս հարթակը տարածաշրջանում բացահայտ և վճռականորեն խաղաղություն կհաստատի», - ասել է նա։

Սյուզի Սիրականյան