Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Իզմիրում

Երկրաշարժ Իզմիրում
Տարածաշրջան
16:47, 30 ноябрь 2021
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է նոյեմբերի 30-ին ժամը 07։00-ի սահմաններում։
 
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 3.97 կմ խորության վրա։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․3 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

Աղբյուր՝ ermenihaber.am