Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաժարական է տվել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը

Հրաժարական է տվել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը
Տարածաշրջան
13:01, 02 декабрь 2021
Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին  հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:   

Հրամանը հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:

Էլվանը Թուրքիայի ֆինանսների նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին` նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի փոխարեն։ 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցություն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում: