Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին

Մահացել է «Բայրաքթար» ԱԹՍ-ի ինժեներ Թարըք Քեսեքչին
Տարածաշրջան
21:51, 02 декабрь 2021
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների ինժեներ Թարըք Քեսեքչին. այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Նա թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության ավիացիոն ինժեներն էր, որն աշխատել է որպես կառուցման աշխատանքների կատարման և վերլուծության խմբի ղեկավար:

Նշվում է, որ մեքենան բախվել է բեռնատարին: Բացի Թարըք Քեսեքչիից մահացել է մեքենայում գտնվող ևս 3 մարդ: