Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հետաքրքրված են թուրքական անօդաչուների ձեռք բերմամբ. Չավուշօղլու

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հետաքրքրված են  թուրքական անօդաչուների ձեռք բերմամբ. Չավուշօղլու
Տարածաշրջան
16:50, 06 декабрь 2021
Թուրքական անօդաչու թռչող սարքերի նկատմամբ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն,  հայտնում  է «Ահվալ» գործակալությունը։ 

Ընդգծելով Լեհաստանի կարևորությունը՝ որպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջին անդամ, որը թուրքական անօդաչուներ ունի, Անթալիայում անցկացված պաշտպանական արդյունաբերության համաժողովում ունեցած ելույթում նա նշել է, որ Անկարան շատ երկրների հետ կապի մեջ է՝ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի հետ կապված։

«Ներկայում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ հետաքրքրված են մեր արտադրանքներով։ Ես չեմ ցանկանում նրանց անունները բացահայտել»,- ասել է Չավուշօղլուն։