Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Արցախում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողների դիակներից

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Արցախում  հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողների դիակներից
Տարածաշրջան
13:00, 10 март 2021
Civic.am-ի տեղեկություններով՝ Արցախում ընթացող որոնողական աշխատանքների ընթացքում, որոնց մասնակցում են Արցախի ԱԻՆ-ը և անհետ կորածների հարազատները,  մեծ գերեզման է հայտնաբերվել, որտեղ եղել են թաղված ադրբեջանցի զինծառայողներ՝ դեռ 1992-1994 թվականների Արցախյան պատերազմի ժամանակներից։ Դիակները բավականին շատ են եղել և նրանք եղել են ադրբեջանական զինվորական հագուստներով։

Հայկական կողմը որոշ պայմաններով համաձայնել է այդ դիակները փոխանցել Ադրբեջանին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է և գերեազմանը փակվել է։