Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Տարածաշրջան
16:05, 09 декабрь 2021
Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միջադեպի պատճառ է հանդիսացել այն, որ ԺՀԿ-ի պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանի նիստին ներկա գտնվող Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցրել է, թե նա ինչո՞ւ է օգտվել հայտնի թուրք գործարար Սեզգին Քորքմազի ինքնաթիռից, ով փողերի լվացման համար մեղադրվելուց հետո փախել է երկրից և այժմ կալանքի տակ է Ավստրիայում։

Սոյլուն ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է ստելու մեջ, ինչից հետո ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։ 

Միջադեպի արդյունքում Խորհրդարանի նիստն ընդհատվել է: