Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վրաստանը պետք է պատրաստ լինի՝ հարմար պահին անդամակցելու ՆԱՏՕ-ին». Զալկալիանի

«Վրաստանը պետք է պատրաստ լինի՝ հարմար պահին անդամակցելու ՆԱՏՕ-ին». Զալկալիանի
Տարածաշրջան
15:11, 13 декабрь 2021
Այսօր Թբիլիսիում կառավարության նիստի ավարտին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը պետք է շարունակի պաշտպանական և անվտանգության ոլորտների բարեփոխումները, որպեսզի պատրաստ լինի այն պահին, երբ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների շրջանում քաղաքական կոնսենսուս կլինի։

«Չնայած այն իրողությանը, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շրջանում նման կոնսենսուս առայժմ առկա չէ, մենք չպետք է թուլանանք»,- հայտարարել է վրացական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ պետք  է շարունակել հետևողական քայլեր ձեռնարկել՝ պատրաստ լինելով ՆԱՏՕ-ի անդամակցությանը։