Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի արժութային ճգնաժամը խորանում է՝ Էրդողանի կողմից փոխարժեքի վերջին իջեցումից հետո. Reuters

Թուրքիայի արժութային ճգնաժամը խորանում է՝ Էրդողանի կողմից փոխարժեքի վերջին իջեցումից հետո. Reuters
Տարածաշրջան
18:10, 17 декабрь 2021
Թուրքիայում ճգնաժամն ուժեղացել է այսօր, երբ լիրայի փոխարժեքը 6%-ով իջավ՝  կապված գների աճի պայմաններում նախագահ Թայիփ Էրդողանի տոկոսադրույքները նվազեցնելու անօրինական ծրագրի հետ, որի հետևանքով առաջացած գնաճից  մտահոգություններն ավելացել են։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Reuters պարբերականը։

Այսպիսով՝ թուրքական լիրան կորցրել է իր արժեքի ևս 2,5 տոկոսը։ 1 դոլարն այսպիսով արժի արդեն 16 լիրա։ Այս տարի այն կորցրել է իր արժեքի 56%-ը, որից 40%-ը՝ միայն վերջին 30 օրվա ընթացքում, ինչը խորապես անհանգստացրել է հիմնական զարգացող շուկայական տնտեսությանը: 

«Մենք դեռ պատրաստ չենք բռնել ընկնող դանակը»,- ասել է  «Տելլիմեր» ընկերության ներկայացուցիչ, տնտեսագետ Պատրիկ Կուրանը թուրքական ակտիվներում կրկին ներդրումներ կատարելու հնարավորության մասին։ 

«Քանի դեռ Էրդողանը ղեկին է, ոչինչ չի խանգարում, որ լիրան շարունակի արժեզրկվել»,- հավելել է նա։ 

Reuters-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հայտարարել է հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի 50% բարձրացման մասին։ Այսինքն՝ ամսական 4250 լիրա (275 դոլար): Սակայն ակնկալվում է, որ դա կխթանի սպառողական գների ընդհանուր գնաճը 3,5-ից 10 տոկոսով: 

Բարձրացումն ազդում է մոտ վեց միլիոն աշխատողների վրա, սակայն, հաշվի առնելով լիրայի կտրուկ արժեզրկումը, նոր նվազագույն աշխատավարձը դեռևս ցածր է, քան մեկ տարի առաջ 380 դոլարին համարժեք գումարը: 

Սյուզի Սիրականյան