Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեք ծառայակցի սպանած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է

Երեք ծառայակցի սպանած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է
Տարածաշրջան
12:00, 03 январь 2022
Ադրբեջանի սահմանապահ զորքերի երեք զինծառայողի սպանած սերժանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հունվարի 2-ին ադրբեջանական սահմանապահ զորքերի զինծառայողն անհայտ պատճառով կրակ է բացել սահմանային դիրքում գտնվող ծառայակիցների ուղղությամբ։ Արդյունքում երեք մարդ զոհվել է, կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ թողնելով զենքը։

«Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2022 թվականի հունվարի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լաչինի շրջանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Է Էվեզլի Էլհան Մուհամեդ օղլուն։ Ձեռնարկվում են ինտենսիվ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է երկրի դատախազության հաղորդագրությունում։