Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Տարածաշրջան
18:08, 12 март 2021
Մարտի 11-ին և 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները»,-նշվում է հաղորդագրության մեջ: