Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում նավթատար է պայթել. Տեսանյութ

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը: 

Պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին:  Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 
 
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն: 

Աղբյուր՝ ermenihaber.am