Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսը փակ է բեռնատարների համար

Լարսը փակ է բեռնատարների համար
Տարածաշրջան
21:06, 19 январь 2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։