Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Ադրբեջանին կապող Ռաշտ-Աստարա երկաթուղին կկառուցվի ՌԴ ֆինանսավորմամբ

Իրանը Ադրբեջանին կապող Ռաշտ-Աստարա երկաթուղին կկառուցվի ՌԴ ֆինանսավորմամբ
Տարածաշրջան
14:36, 10 февраль 2022
Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղին կառուցվելու է Ռուսաստանի ֆինանսավորմամբ: Այս մասին «Իրան» օրաթերթին թված հարցազրույցում հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության ղեկավար Ալի Աքբար Մորադին:

«Նախկինում որոշվել էր, որ Ադրբեջանը պետք է 500 մլն դոլարի ներդրում կատարի, սակայն պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չեղավ, այժմ Ռուսաստանն է պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել նախագիծը»,- ասել է Մորադին: