Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի Սամեբա գյուղի մոտ

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի Սամեբա գյուղի մոտ
Տարածաշրջան
23:32, 13 февраль 2022
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ (ML):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 22:25-ին։

Ավելի վաղ ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: