Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը պնդում է, թե Սաուդյան Արաբիան Թուրքիայից ցանկանում է ԱԹՍ-ներ գնել

Էրդողանը պնդում է, թե Սաուդյան Արաբիան Թուրքիայից ցանկանում է ԱԹՍ-ներ գնել
Տարածաշրջան
22:44, 17 март 2021
Սաուդյան Արաբիան ցանկանում է հարվածային ԱԹՍ-ներ գնել Թուրքիայից: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բոսնիա և Հերցոգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ. գրում է ermenihaber-ը:

Ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հունաստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին՝ մեկ անգամ ևս իր դժգոհությունը հայտնելով այդ կապակցությամբ։

«Սաուդյան Արաբիան էլ այնտեղ Հունաստանի հետ համատեղ զորավարժություն է անցկացնում, սակայն մյուս կողմից Թուրքիայից ԱԹՍ է ցանկանում»,- ասել է Էրդողան։

Հավելենք, որ վերջին շրջանում Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարված են։ Դա պայմանավորված էր «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջիի դաժան սպանությամբ, որը իրականացվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։