Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քուրթուլմուշ. «Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»

Քուրթուլմուշ. «Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»
Տարածաշրջան
13:38, 07 март 2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը համաշխարհային ուժային կենտրոնների պայքարի համատեքստում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանին ու Թուրքիային:

Քուրթուլմուշը հայտարել է, որ Թուրքիան ներկա է համաշխարհային ուժերի պայքարների բոլոր «թատերաբեմերում»:

«Չինաստանի, Եվրոպայի ու Արևմուտքի  պայքարի ամենակարևոր ճականտներից մեկն էլ մեր իմացած Առաջավոր Ասիան ու հատկապես Կովկասն է լինելու: Այս իմաստով Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»: 

Քուրթուլմուշը, շեշտել է, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին Ղարաբաղը «ազատագրելու և այնտեղ նոր հավասարակշռություն հաստատելու» գործընթացին։ Ապա՝ հավելել.

«Թուրքիան վճռական է ու պատրաստ է նաև նախաձեռնել  Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի մասնակցությամբ վեցակողմ հարթակի միջոցով Կովկասում ու հատկապես Հարավային Կովկասում խաղաղության և անդորրի մթնոլորտի ստեղծումը:  Կովկասում հավասարակշռությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովվել»:

Աղբյուր` ermenihaber.am