Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին

Զաքիր Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին
Տարածաշրջան
16:33, 07 март 2022
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի նախագահությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Վերլուծելով իրադրությունը ադրբեջանահայկական սահմանին և Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը՝ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհապաղ արձագանքել Ադրբեջանի ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին, պահպանել մարտական պատրաստության բարձր մակարդակ, ինչպես նաև ստորաբաժանումների և հրամանատարական կետերի գործնական ուսուցում անցկացնել»,- նշված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։