Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Յուրաքանչյուրը, ով Ուկրաինայում զինված դիմադրություն ցույց կտա, ռուս զինվորականների համար կդառնա թիրախ․ Պեսկով

Յուրաքանչյուրը, ով Ուկրաինայում զինված դիմադրություն ցույց կտա, ռուս զինվորականների համար կդառնա թիրախ․ Պեսկով
Տարածաշրջան
15:54, 10 март 2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ուկրաինայի իշխանությունների որոշմանը, որոնք թույլ են տվել Ուկրաինայի բնակիչներին զենք օգտագործել։ Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի, զգուշացրել է, Պեսկովը, փոխանցում է TASS-ը։   

«Եթե զենքը ձեռքին ինչ-որ մեկը հարձակվի մեր զինվորականների վրա, ապա նրանք նույնպես կդառնան թիրախներ, իհարկե»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին վայր դնել զենքերը։ «Հենց դա երաշխիք կդառնա, որ ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակի»,- նշել է խոսնակը։