«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը». Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև

Տարածաշրջան
«Պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի դադարեցնեն Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը»,- Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց իտալացի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն:
Եվրախորհրդարանում լիագումար նիստի օրակարգում ընդգրկված «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւի նախագծի 3-րդ պարբերությունն ամբողջությամբ ընդունվեց, ինչպես նաև ընդունվեց բանաձևի նկարագրական առաջին հատվածը: Բոլոր պատգամավորները հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով, որոնք ուղեկցվում էին ծափահարություններով: Նրանք հայտարարեցին՝ անհրաժեշտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, որպեսզի տեղում գնահատի, թե ինչ վիճակում է գտնվում հայկական պատմամշակութային ժառանգությունը: Ըստ պատգամավորների մեծամասնության՝ այժմ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն և նա պետք է պատասխանատվություն կրի:
Աղբյուրը՝ aravot.am