Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էստոնիան դադարեցնում է զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին

Էստոնիան դադարեցնում է զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին
Տարածաշրջան
17:58, 10 март 2022
Էստոնիայի իշխանությունները որոշել են կասեցնել ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման գործընթացը՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Եվա-Մարիա Լիիմեցը։

 «Այժմ մենք պլաններ ունենք ժամանակավորապես կասեցնելու C և D կարգի վիզաների տրամադրումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Դա առաջին հերթին վերաբերում է նոր վիզաների տրամադրմանը, քանի դեռ չի դադարեցվել Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում», - ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում Էստոնիայի ներկայացուցչությունները «պետական տուրք գանձելու» տեխնիկական հնարավորություն չունեն, հետևաբար վիզաների տրամադրումը ֆիզիկապես չի կարող կազմակերպվել։

Սակայն Լիիմեցը նշել է, որ սահմանափակումները չեն ազդի քաղաքացիների բոլոր կատեգորիաների վրա։ «Սակայն բացառություն կարվի Էստոնիայում ապրող այն քաղաքացիների համար, ովքեր ունեն ընտանիքի անդամներ, ովքեր նախատեսում են այցելել մեր երկիր հումանիտար նկատառումներով, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել, օրինակ՝ հիվանդ ազգականին»,- ասել է նախարարը։