Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է մինչև տարեվերջ ՌԴ-ից արտահանման համար արգելված ավելի քան 200 ապրանքատեսակների ցանկը

Հաստատվել է մինչև տարեվերջ ՌԴ-ից արտահանման համար արգելված ավելի քան 200 ապրանքատեսակների ցանկը
Տարածաշրջան
18:04, 10 март 2022
ՌԴ կառավարությունը սահմանել է նախկինում արտերկրից Ռուսաստան ներմուծված ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից մինչև տարեվերջ արգելված է։ Միաժամանակ որոշում է ընդունվել սահմանափակել փայտանյութի որոշ տեսակների արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ցուցակում ներառված են տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսական տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ. ընդհանուր առմամբ ավելի քան 200 ապրանքատեսակ, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ, կոնտեյներներ, տուրբիններ, մետաղի և քարի մշակման հաստոցներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, կառավարակետեր և պանելներ», -
ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Նշված ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է բոլոր արտասահմանյան երկրներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ, Աբխազիա և Հարավային Օսիա, որոնց համար գործելու է կառավարության առանձին որոշմամբ հաստատված արտահանման թույլտվության կարգը։
ԵԱՏՄ երկրներ, Աբխազիա և Հարավային Օսիա ապրանքների արտահանման թույլտվությունները կտրամադրեն ՌԴ տարբեր նախարարությունները: