Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ Ադրբեջանը կրկին ականանետ է կիրառել Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Քիչ առաջ Ադրբեջանը կրկին ականանետ է կիրառել Արցախի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
Տարածաշրջան
17:02, 11 март 2022
Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: 

Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: 
Տուժածներ չկան: 

Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: