Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կրկին հայտարարել է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին «անեքսիա է»

Թուրքիան կրկին հայտարարել է, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին «անեքսիա է»
Տարածաշրջան
14:44, 17 март 2022
Թուրքիան կրկին հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով «միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում»: 

Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 8-րդ տարեդարձի կապակցությամբ:  
 
«Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում 8 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին «անօրինական» հանրաքվե է անցկացվել  և Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկվել»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության տեքստում։

Շեշտվում է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ միջազգային հանրությունը չեն ճանաչում Ղրիմում 8 տարի առաջ տեղի ունեցածը:

«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմի, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակին, որոնք համարվում են թերակղզու հիմնական տարրերից մեկը»:

Աղբյուր՝ ermenihaber.am