Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ապրիլի 9-ի ողբերգության տարելիցի առիթով համաներում է շնորհվել մի խումբ դատապարտյալների

Վրաստանում ապրիլի 9-ի ողբերգության տարելիցի առիթով համաներում է շնորհվել մի խումբ դատապարտյալների
Տարածաշրջան
13:58, 09 апрель 2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ի հետ կապված համաներման ակտ է հրապարակել, հայտնում է 1tv.ge-ն։


Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի, այդ թվում՝ յոթ կնոջ, ովքեր այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկները։ Սակայն համաներում ստացած դատապարտյալներից վեցը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Իր հերթին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է․

«Յուրաքանչյուր վրացի հատուկ վերաբերմունք ունի Ապրիլի 9-ի նկատմամբ։

Ուղիղ 33 տարի առաջ անկախության և ազատության իդեալներով համախմբված վրաց ժողովուրդը բախվեց ավտորիտար ռեժիմի ռազմական մեքենային։ Ողջ աշխարհը ցնցվեց ողբերգությունից, որի հետևանքով զոհվեցին մեր 21 համաքաղաքացիներ:

Այս զոհաբերությունն իզուր չէր: Այս օրը որոշեց ոչ միայն Վրաստանի, այլև Խորհրդային Միության երկրների ապագան։ Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանը վերականգնեց 1921 թվականին իր կորցրած անկախությունը։

Ապրիլի 9-ը մեզ համար ողբերգական օր է, քանի որ ևս մեկ անգամ հարգում ենք մեր հայրենակիցների վառ հիշատակը: Միևնույն ժամանակ, սա վրացիների միասնության օրն է, այն արժեքների վերջնական հաղթանակը, որոնք դարերով կերտել են մեր մեծ պատմությունը։

Ճանապարհը, որով անցել է անկախ Վրաստանը, մեզ սովորեցնում է, որ մեր երկրի հետագա առաջընթացը պետք է շարունակի հիմնված լինել Ապրիլի 9-ի իդեալների շուրջ համախմբվածության վրա»։