Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ

Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ
Տարածաշրջան
13:35, 23 апрель 2022
Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնը դրա իրագործման վայրում՝ Թուրքիայի մեջլիսում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե դա տեղի ունենա, ապա այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարանները ինչ կասեն այս հարցի վերաբերյալ: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունը կարող է ամոքել: Հայոց ցեղասպանությունը այս հողերում է իրականացվել, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,- ասված է օրինագծում: