Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կուտակված է 300 մեքենա

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսի ռուսական կողմում կուտակված է 300 մեքենա
Տարածաշրջան
11:34, 29 март 2021
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։