Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը՝ Փաշինյանի՝ հրաժարական տալու հայտարարության մասին

Պեսկովը՝ Փաշինյանի՝ հրաժարական տալու հայտարարության մասին
Տարածաշրջան
13:16, 29 март 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու մասին հայտարարությանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու մտադրության մասին որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շփումներն այսպես թե այնպես մշտական բնույթ են կրում, հայտարարել է նա, գրում է РИА Новости-ն։
«Նախ, նա, այունամենայնիվ, մնում է պաշտոնակատար և հետո հայտարարված որոշումը չի պահանջում անհապաղ խոսակցություն․․․Նրանք վերջերս էին խոսել, ինչի մասին մենք հայտնել էինք, շփումները մշտական են»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցին, թե նախատեսվում է արդյոք հեռախոսազրույց Փաշինյանի հետ։