Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա
Տարածաշրջան
22:20, 29 март 2021
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը. գրում է ermenihaber-ը:

Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթաժողովից հետո Չարլզ Միշելը հայտնել էր, որ ապրիլին Թուրքիա այց կազմակերպելու համար կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ: ԵՄ ղեկավարների գագաթաժողովին որոշում էր կայացվել ամրապնդել Թուրքիայի հետ համագործակցությունը տնտեսության, ներգաղթի և հասարակական տարբեր ոլորտներում: