Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱՄՆ դեսպաններն ընդգծել են տարածաշրջանի երկրների անկախության զորավիգ լինելու ԱՄՆ հանձնառությունը

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱՄՆ դեսպաններն ընդգծել են տարածաշրջանի երկրների անկախության զորավիգ լինելու ԱՄՆ հանձնառությունը
Տարածաշրջան
17:01, 23 июнь 2022
Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի և դրանց համակարգման շուրջ։ 

Նրանք ընդգծեցին փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու և տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու մեր հանձնառությունը։