Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան
22:33, 05 июль 2022
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 5 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ, հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Անթալիայի Կոնյաալթի շրջանում հրդեհ է բռնկվել Թունեքթեփե ճոպանուղու հարևանությամբ գտնվող անտառային տարածքում։ Շրջան են ուղարկվել Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը, կրակը մարվում է 5 ուղղաթիռով և 4 ինքնաթիռով»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հրդեհի պատճառով ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է։