Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի

Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
Տարածաշրջան
17:17, 20 июль 2022
Հուլիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրվի։

Նշվել է, որ օրակարգում է լինելու ահաբեկչության դեմ պայքարը։ Ժողովին մասնավորապես անդրադարձ է լինելու Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտին ընդլայնելու հարցը։ Քննարկվելու են ահաբեկչության դեմ նոր անդրսահմանային գործողության նախապատրաստությունները։

Հրապարակման մեջ նշվել է, որ նիստի օրակարգային մյուս հարցը Սև ծովով հացահատիկի միջանցքի ծրագիրն է լինելու։ Քննարկվելու են պարենային ճգնաժամի լուծման համար տարվող բանակցությունները, այդ թվում Ստամբուլում անցկացվող գագաթնաժողովը։

ԱԱԽ նիստին գնահատականներ կլինեն նաև Շվեդիայի և Ֆինլանդայի հետ Թուրքիայի ստորագրած համաձայնագրի վերաբերյալ։ 

Նշվել է, որ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու են Իրաքում, Լիբիայում, Կովկասում, Էգեյան և Արևելայն Միջերկական ծովերում ընթացող զարգացումները։

Աղբյուր`ermenihaber.am