Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է Bayraktar-ների հերթական խմբաքանակի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարում է Bayraktar-ների հերթական խմբաքանակի ոչնչացման մասին
Տարածաշրջան
14:55, 25 июль 2022
Ռուսաստանը հայտարարում է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Այսօր այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 

«Մարտական հերթապահության իրականացման ընթացքում C-300B զենիթահրթիռային համակարգերը, գրագետ գործողությունների արդյունքում հայտնաբերել, ուղեկցել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում գործող Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքերը», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ չհստակեցնելով, սակայն, ոչնչացված թուրքական անօդաչուների թիվը։

Աղբյուրը՝ azatutyun.am