Հայ-թուրքական սահմանին ականազերծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Տարածաշրջան
Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է 1 մարդ: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական լրատվականի։
Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, այս պահին նրա վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրքական «GazeteKars» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել առ այն, որ արդեն 20 օր է՝ հայ-թուրքական սահմանին «Դողուքափը» անցակետի շրջակա գյուղերում ականավերծման աշխատանքներ են իրականացվում: