Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կառավարության մոտ կանգնած ԶԼՄ-ն ԱՄՆ պետքարտուղարությանը մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Ադրբեջանի կառավարության մոտ կանգնած ԶԼՄ-ն ԱՄՆ պետքարտուղարությանը մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ
Տարածաշրջան
16:32, 26 июль 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը հիստերիա է բարձրացրել ադրբեջանական տիրույթում։ Պատճառն այն է, որ Պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ԵԱՀԿ Մինսկի ներկայացուցիչների մասնակցությամբ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման թեման։

Ադրբեջանական haqqin.az-ը պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը որակել է ապատեղեկատվություն՝ նշելով, թե իր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում, իբր, Մինսկի խմբի մասին չի հիշատակվել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի նշված խոսափողը Պետքարտուղարության հաղորդագրությունը անվանել է «չափազանց անտեղի և անպատասխանատու»։