Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում
Տարածաշրջան
13:32, 28 июль 2022
Հուլիսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։