Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանի հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 9 մարդ

Թեհրանի հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 9 մարդ
Տարածաշրջան
18:34, 28 июль 2022
Թեհրանի հյուսիսում՝ Իմամզադե Դավուդում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղի արդյունքում զոհվել է 5 քաղաքացի, վիրավորվել 9-ը: Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ արագ արձագանքման խումբը և որոնողափրկարարական շների խումբը շարունակում են տարածքում որոնումները՝ կորածներին գտնելու համար։ Արագ արձագանքող շուրջ 80 ուժեր ներկա են եղել տարածքում՝ օգնություն ցուցաբերելու մարդկանց: