Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Տարածաշրջան
10:23, 29 июль 2022
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: