ԱՄՆ փոխպետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել թուլացնել սահմանային լարվածությունը

Տարածաշրջան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հաղորդել ԱՄՆ փոխպետքարտուղար Դոնֆրիդի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ երեկ ունեցած հեռախոսազրույցներից․
Ըստ դեսպանատան՝ նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը։ Փոխպետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանն աջակցելու Միացյալ Նահանգների առաջարկը: Նա կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունն ու խրախուսել երկխոսության շարունակումը։