Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր

Տարածաշրջան
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:
«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:
Լիարժեք կիսում եմ պարոն դեսպանի այն համոզմունքը, որ մեր մարզն ունի հսկայական պոտենցիալ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:

Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում՝
- Զբոսաշրջություն և հյուրընկալություն
- Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
- Ինտենսիվ այգիների հիմնում
- Կրթություն, մշակույթ և սպորտ
- Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
- Փորձի փոխանակման անհրաժեշտություն», - հայտնել է Ահարոն Սահակյանը։