Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանը և ՌԴ նախագահը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր

Վարչապետ Փաշինյանը և ՌԴ նախագահը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր
Տարածաշրջան
17:42, 02 август 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: