Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի. ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին

Սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի. ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով փոխանցել են ադրբեջանական կողմին
Տարածաշրջան
00:07, 03 август 2022
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։ 

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին»։