Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին
Տարածաշրջան
10:39, 04 август 2022
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել Եվրամիությանը անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։ 

Ֆուրլասը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ»՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ «Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է նա։