Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին
Տարածաշրջան
12:13, 04 август 2022
Արցախում տիրող լարվածությունը և ռազմական գործողությունները դուրս չեն մնացել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից։ Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները լուսաբանելիս թուրքական լրատվամիջոցները ցուցաբերել են խիստ կողմնակալ և առավելապես քարոզչական մոտեցումներ։

Թուրքալեզու մեդիադաշտի հրապարակումներն աչքի են ընկնում բովանդակային հետևյալ հատկանիշներով.
1․ Ադրբեջանական կողմի հայտարարությունների տարածում՝ ադրբեջանական կողմի եզրաբանության կիրառմամբ։
2. Ռուսական կողմի հայտարարության տարածում, բայց հակառուսական որոշակի երանգավորմամբ։
3․ Առաջատար լրատվամիջոցների և սոցցանցային հարթակներում և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողության մասին տեսանյութերի տարածում՝ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների դերի շեշտադրմամբ:
4․ Միջազգային BBC-ի և DW-ի լրատվականների թուրքական ծառայությունները թեմային ավելի ընդգրկուն են անդրադարձել՝ ներառելով, ադրբեջանական, հայկական կողմերի հայտարարությունները և միջազգային հանրության արձագանքները։ Բայց դրանցում թե՛ ծավալային, թե՛ բովանդակային և թե՛ շեշտադրումների առումով առավելությունը տրվել է ադրբեջանական կողմի հայտարարություններին։  Կիրառվել է նաև ադրբեջանական քարոզչական տերմինաբանությունը։

Աղբյուր`Ermenihaber.am