Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ Երևանի հարցերը կհստակեցվեն. Պեսկով

Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ Երևանի հարցերը կհստակեցվեն. Պեսկով
Տարածաշրջան
15:11, 04 август 2022
Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա կոչ է արել կատարել եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները:

«Հայաստանի հետ տարբեր մակարդակներով սերտ շփումները թույլ կտան հստակեցնել այն հարցերը, որոնք Երևանն ունի Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը:

Նա չի բացառել, որ օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր կփոխանակեն իրավիճակի վերաբերյալ: